Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին       Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան.Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է    

28 ապր 2018 11:15

Ապրիլի 28-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ
Ձեր սիրելիի հանդեպ այսօր ավելի շատ քնքշություն եւ սեր արտահայտեք: Նա այժմ այնքան շատ ունի դրա կարիքը:
ՑԼԵՐ
Այսօր սիրելիի կամ ամուսնու հետ խոսքով ընկնելիս ռիսկի եք դիմում խճճվել ձեր մտքերի եւ խոսքերի մեջ, իսկ դա արդեն վտանգավոր է:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ուշադրություն դարձրեք այսօր այն անձնավորությանը, ով վաղուց սիրահարված է ձեզ: Միգուցե արժե նրան ոչ միայն ժպիտ պարգեւել, այլեւ ավելին:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Շատ լավ է, որ դուք օրիգինալ եք եւ անկրկնելի, սակայն պետք է հաշվի նստել նաեւսիրելիի հետաքրքրությունների եւ ճաշակի հետ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր կյանքում շատ կարեւոր եւ պատասխանատու օր է մոտենում: Դուք վախենում եք մի փոքր, այդ իսկ պատճառով կզգաք սիրելիի աջակցության կարիքը:
ԿՈՒՅՍԵՐ
Որպեսզի ձեզ ավելի շատ սիրեն, դուք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեք ձեր արտաքինին: Իդեալական կլիներ, եթե սկսեիք գեղեցկության սրահ այցելել, սակայն կարող եք բավարարվել եւ տանը տաք լոգանք ընդունելով:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր կպարզեք, որ ձեր սիրելիի զգացմունքներն ավելի խորն են, քան ձեզ թվում էր այս ամբողջ ժամանակ:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր սիրելիի համար անհասկանալի կլինի, թե ինչու են ձեզ հետ հարաբերություններն այդքան փոխվել ու որքան կայուն կլինեն այդ փոփոխությունները:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ սպասվում է հանդիպում ձեր երազանքների մարդու հետ: Կարեւորը` հասկանաք, որ նրանից բացի ձեզ ոչ ոք պետք չէ եւ որ դուք պատրաստ եք նրա հետ ապրել ձեր հետագա կյանքը:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ ուշում են հատուկ ուշադրություն դարձնել սիրելիի աչքերին: Հոգու այդ երկու հայելիները ավելի շատ բան կպատմեն ձեզ, քան խոսքերը:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելիի հետ հարաբերություններն անսպասելիորեն կփոխվեն դեպի լավը: Ընդ որում` այնքան անսպասելի, որ դուք երկար ժամանակ կփորձեք փնտրել դրա պատճառները, քանի որ պարզապես չեք հավատա կատարվածին:
ՁԿՆԵՐ
Որքան էլ հոգեպես մտերիմ լինեք ձեր սիրելիի հետ, այնուամենայնիվ, դուք տարբեր մարդիկ եք, եւ այսօր որոշ հարցեր լուծելիս դա կզգաք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր