Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

28 ապր 2018 20:40

Հինգ արտահայտություն, որ չպետք է ասել առաջին հանդիպման ժամանակ

Հինգ արտահայտություն, որ չպետք է ասել առաջին հանդիպման ժամանակԱռաջին հանդիպման ժամանակ շփումը բավականին կարեւոր ու էական նշանակություն ունի, քանի որ դրա շնորհիվ են զույգերը հասկանում պետք է շարունակել հարաբերությունները, թե ոչ։ Ուստի, եթե ցանկանում եք երկրորդ հանդիպմանը գնալ, ուրեմն խուսափեք հետեւյալ հինգ արտահայտությունից։
Իսկ ե՞րբ եք ցանկանում ամուսնանալ։ Առաջին հանդիպման ժամանակ պետք է խոսել շրջապատի, ճաշակի, նախընտրությունների, հոբբիների մասին։ Պետք չէ միանգամից ապագայի պլաններ նախագծել, քանի որ ոմանց  համար սա կոպտության նշան է։
Իրականում քանի՞ տարեկան եք։ Եթե անկեղծորեն կարծում եք, որ նա ստել է ու սխալ տարիք է ասել ձեզ, ապա չի կարելի առաջին հանդիպման ժամանակ հարցնել այդ մասին։ Մի՞թե 10 տարեկան եք եւ չեք կարողանում հաղթահարել ձեր հետաքրքրասիրությունը։
Իսկ դուք ինտիմ գաղտնիքներ ունե՞ք։Չի կարելի նոր ընկերացած կամ ծանոթացած անձնավորությանը իր ինտիմ կյանքից հարցեր տալ՝ թեկուզ կատակելով։ Սա բավականին կոպիտ, անտեղի ու անիմաստ հարց է, որը կարող է վերջ դնել հարաբերությունների հետագա ընթացքը։
Կարո՞ղ եք պարտքով գումար տալ ինձ։ Եթե ոչ մի հետին մտքեր չունեք եւ ցանկանում եք երկրորդ անգամ հանդիպել տվյալ մարդու հետ, ուրեմն չպետք է պարտքով գումար խնդրեք դիմացինից։ Զրուցակիցը միանգամից կհիասթափվի, եւ դուք այլեւս երբեք չեք դառնա նրա ընտրյալը։
Դու իմ երազանքների տղամարդը/կինն ես. իհարկե, միգուցե դուք ցանկանում եք, որ ձեր հարաբերությունները  ավելի լուրջ բնույթ կրեն, սակայն պետք չէ բարձրաձայնել դրա մասին։ Երբ ուզում եք նման արտահայտություն ասել, փորձեք զսպել ձեզ։ Ոչ բոլորն են ճիշտ հասկանում ու ընկալում այդ արտահայտության իմաստը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր