Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

30 ապր 2018 10:15

Փաշինյանն ԱԺ-ում է. հանդիպումների շարք խմբակցությունների հետ (տեսանյութ)

Ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում հանդիպում խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցության հետ։
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում Փաշինյանը նշել է, թե շատ կարեւոր աշխատանք ունի ԱԺ-ում։ «Պիտի հանդիպում ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ, որ օրվա վերջում կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում երաշխավորված է»,- նշել է նա։
Փաշինյանը նկատել է, որ ապրիլի 30-ին նորից դադար են վերցնում եւ քաղաքացիական անհնազանդության որեւէ գործողություն չեն իրականացնում։ «Կոչ եմ անում այս պահից սկսած դադարեցնել նաեւ հանրապետական պատգամավորների հեռախոսային հաղորդագրությունների եւ զանգերի միջոցով կոնտակտի դուրս գալը եւ պահանջներ դնելը։ Նախնական պայմանավորվածության համաձայն, ես վաղը հանդիպելու եմ նրանց որպես վարչապետի թեկնածու, որ օրակարգը ի վերջ ամբողջական քննարկենք»,- նշել է Փաշինյանը։
Ապրիլի 30-ին, ժամը 17-ին նա գալու է Գարեգին Նժդեհի հրապարակ։ «Այնտեղից երթով գալիս ենք Հանրապետության հրապարակ եւ ես պատմում եմ բանակցությունների արդյունքների մասին։ Եւ միասին որոշում ենք մեր հետագա անելիքները՝ կախված իրավիճակից»,- նշել է նա։
Իսկ մայիսի 1-ից, առավոտյան ժամը 8-ից հավաքվում են Հանրապետության հրապարակում։
Հանրահավաքից հետո հրապարակում համերգ է մեկնարկել։
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր