Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

30 ապր 2018 20:50

«Ժամանակավոր կառավարությունն ունենալու է 4 հիմնական ֆունկցիա». Արարատ Միրզոյան

«Ժամանակավոր կառավարությունն ունենալու է 4 հիմնական ֆունկցիա». Արարատ ՄիրզոյանԱյսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մայիսի 1-ին, ժամը 11:00-ին հավաքվում են Հանրապետության հրապարակում, որպեսզի տոնեն հեղափոխության հաղթանակը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը դիմեց հավաքի մասնակիցներին. «Այս բոլոր օրերին մենք իրար հետ գտնվել ենք անկեղծ երկխոսության մեջ: Այդ ընթացքում անընդհատ դուք ցուցաբերել եք ապշեցուցիչ իմաստություն՝ հասկանալու մեզնից ավելի շատ, ավելի շուտ: Ողջ աշխարհը հիացած է այս իմաստությամբ և կազմակերպվածությամբ: Հիմա մենք նոր փուլ ենք թևակոխում՝ վերջնական, հաղթական, բայց նաև՝ ավելի դժվար, պետք է եռակի անգամ ավելի ուշադիր, անկեղծ և իմաստուն լինենք»:
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ վաղը՝ մայիսի 1-ին, ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին կընտրի ՀՀ վարչապետ. «Դրանից հետո պետք է կազմվի ժամանակավոր կառավարություն: Այս կառավարությունից ի՞նչ է պետք ակնկալել, ի՞նչ ունենք պահանջելու: Այս կառավարությունն ունի 4 հիմնական ֆունկցիա: Առաջին՝ ապահովել հնարավորինս լայն քաղաքական համերաշխություն, երկրորդ՝ ապահովել երկրի բնականոն գործունեությունը, տալ օպերատիվ լուծումներ ամենաէական հարցերին:
Ակնկալել տնտեսական հրաշքներ ժամանակավոր կառավարությունից չենք կարող: Երրորդ՝ ստեղծել մեխանիզմներ ընտրական համակարգի բարեփոխման համար: Բացի Ընտրական օրենսգրքից՝ պետք է փոխվեն օրենքներ, որոնք էական ազդեցություն են ունենալու ընտրական պրոցեսի վրա: Չորրորդ՝ ժամանակավոր կառավարության առաքելություններից մեկն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է: Այս պրոցեսում մեզ մենակ չթողնեք, կլինեք մեր կողքին, մենք դրա կարիքն ունենք: Փորձելու են ձեզնից խլել հաղթանակը, բայց մենք կանգնած ենք, կանգնելու ենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր