Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

01 մայիս 2018 10:00

Ռոբերտ Քոչարյանն առաջարկել էր Կարեն Կարապետյանի թեկնածությունը. հարցազրույցի հետքերով. «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանն առաջարկել էր Կարեն Կարապետյանի թեկնածությունը. հարցազրույցի հետքերով. «Հրապարակ»   «Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր է՝ քննարկումների կիզակետում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը НТВ հեռուստաալիքին: Մեզ հայտնի դարձավ, որ Քոչարյանն իրականում բավականին ծավալուն հարցազրույց է տվել, սակայն դեպքերն այնքան արագ են զարգացել, որ մինչ հեռարձակվելը այն արդեն ժամանակավրեպ է դարձել, հետևաբար՝ ամբողջական հարցազրույցը չի հրապարակվել: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց մեր տեղեկությունները:
Նա նշեց, որ հարցազրույցը գրվել է ուրբաթ առավոտյան, և եթե իրենց նախապես ասեին, որ դա ցույց են տալու կիրակի, գուցե չհամաձայնեին: Իսկ այդ ընթացքում ՀՀԿ-ն հասցրեց մտքափոխվել և հայտարարել, թե վարչապետի թեկնածու չի առաջադրում, ԲՀԿ-ն էլ հայտարարեց, որ սատարելու է ժողովրդի թեկնածուին: «Շաբաթ երեկոյան, երբ քննարկում էինք НТВ-ի մեր գործընկերների հետ, հասկացանք, որ ամբողջ հարցազրույցը դնելու իմաստը չկա․ կա՛մ պետք է գրեինք, որ այն հին է, սակայն դա ոչ մեկիս էլ պետք չէր, կա՛մ էլ կեսը տայինք: Եկանք ընդհանուր համաձայնության՝ իրենք իրենց ճաշակով ինչ-որ հատված կտրել տվել էին»,- ասաց Վ. Սողոմոնյանը:
Մեզ նաև լուրեր էին հասել, թե այդ հարցազրույցում Քոչարյանը կոչ էր արել վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին առաջադրել: Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ նման բան չի հիշում, ամբողջ հարցազրույցն իրավիճակի վերլուծություն է, ու Քոչարյանը նշել է․ «Ես չեմ կարծում, որ ես պետք է անուններ տամ»: Ի դեպ, նա նշեց նաև, որ առաջիկայում նոր հարցազրույցով են հանդես գալու, թե ում կտան հարցազրույց և երբ, դեռ հայտնի չէ։ Առաջարկներ ունեն թե՛ հայաստանյան, թե՛ մերձ և հեռու արտասահմանյան լրատվամիջոցներից»: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր