«Թավշյա հեղափոխությունը հասել է մի մակարդակի, որ պետք է ստանա սահմանադրական հանգուցալուծում» (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխությունը հասել է մի մակարդակի, որ պետք է ստանա սահմանադրական հանգուցալուծում: Ով որ այս շարժումը կազմակերպել է , հասել է հաջողության, հենց նա էլ պետք է դառնա վարչապետ, այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը»:
«Հանրապետականներ, դուք ամեն ինչ արել եք, որ սա տեղի ունենար, լավ է, գոնե որ որեւէ մեկը չի տուժել: Հարցի լուծումը Փաշինյանին վարչապետ ընտրելն է: Հանրապետականներ, դուք այսօր կարող եք այնպես անել, որ որեւէ մեը Հայաստանի հանդեպ սանկցիա չկիրառի, ամեն ինչ ձեր ձեռքում է: Ուզո՞ւմ եք Արցախը պաշտպաված լինի, քվեարկեք Փաշինյանի օգտին»,-ասաց նա:
«Ես չեմ ուզում ՀՀԿ-ից 7 պատգամավոր գա եւ քվեարկի , դա արժանապատիվ չի լինի, դուք բոլորդ պետք է քվեարկեք, եւ լինեք պատասխանատու»,-հավելեց Էդմոն Մարուքյանը: