Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

03 մայիս 2018 10:00

ՀՀԿ-ական գեներալները փոշմանել են. «Ժողովուրդ»

ՀՀԿ-ական գեներալները փոշմանել են. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի քայլը, երբ հակառակ խմբակցության որոշման, կողմ քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ ներսում լուրջ քննարկումների, ոմանց մոտ նախանձի առարկա է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական գեներալներն ու եւս մի քանի պատգամավոր բարձրաձայն ափսոսանք են հայտնել, որ իրենք չվարվեցին Ցոլակյանի նման եւ կողմ չքվեարկեցին Փաշինյանին` այդպես հայտնվելով անհարմար վիճակում:

Ավելին` Փաշինյանին կողմ քվեարկելու ցանկություն ունեցած պատգամավորները ՀՀԿ վերնախավի մոտ դժգոհել են` ասելով, թե ինչո՞ւ իրենց ստիպեցին ժողովրդի որոշմանը դեմ գնալ ու հասարակության աչքին թշնամի դառնալ, իսկ Ցոլակյանի դեպքում չկարողացան հասնել նրան, որ վերջինս եւս դեմ քվեարկի: Չնայած, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ցոլակյանին ստիպելը, մեղմ ասած, հեշտ չէ: Ավելին` երկար տարիներ բարձր պաշտոն զբաղեցրած Ցոլակյանի դեմ իշխանությունները չունեն կոմպրոմատներ, ինչպես ուրիշների դեպքում»:

 Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր