Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

03 մայիս 2018 10:45

ՀՀԿ-ն ժամանակավոր դադար է վերցրել. «Ժողովուրդ»

ՀՀԿ-ն ժամանակավոր դադար է վերցրել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կարծես հանգուցալուծման նախանշաններ է ցույց տալիս: Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին: Այնուհետեւ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե մայիսի 8-ին իրենք ԱԺ 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու են դառնալ ՀՀ վարչապետ: Ասել է, թե ՀՀԿ-ն մտադրվել է քվեարկել վարչապետի համաժողովրդական թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:
Եթե անկեղծ լինենք` շատերը չեն հավատում, որ ՀՀԿ-ն հեշտ ու հանգիստ կհանձնի իշխանությունը: Կասկածներ կան, որ ընդդիմությանը չի հաջողվի հավաքել պատգամավորների 1/3-ի՝ 35 հոգու ստորագրությունը՝ Փաշինյանին կրկին վարչապետի պաշտոնում առաջադրելու համար: Ճիշտ է` երեկ հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը: Եւ Գ. Ծառուկյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը կաջակցի եւ կողմ կքվեարկի Փաշինյանին: Ծառուկյանի խոսնակն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, թե աջակցությունը ենթադրում է նաեւ օգնել վարչապետի առաջադրման հարցում ստորագրություններ ապահովելով: Սակայն համառ կասկածներ կան, որ վերջին պահին 35 ստորագրությունները չեն հավաքվի. ՀՀԿ-ն հազիվ թե իր մեջ գտնի կամք՝ իշխանությունն անցնցում հանձնելու համար:
Ուստի կփորձեն ձգել եւս մի կարճ ժամանակ` դիմելով տարբեր սադրանքների: Իսկ այդ ընթացքում բացատրական աշխատանքներից հետո Փաշինյանին առաջադրելու պատրաստ պատգամավորներից ոմանք մի քանի օրով անհետ կկորչեն, կամ պարզապես կհեռանան երկրից՝ ոմանք խրոնիկ լուծի կամ ցիստիտի դեմ արտերկրում վիրահատվելու համար, ոմանք կմեկնեն գերտերությունների աշխարհաքաղաքական խնդիրները կարգավորելու: Բայց պետք է արձանագրենք. սրանով ներքաղաքական ճգնաժամը չի լուծվի, այլ ավելի կխորանա. համաժողովրդական ալիքը նոր թափով կբարձրանա` այս անգամ մինչեւ վերջ սրբել-տանելու իշխանությանը: Տա Աստված, այս հոռետեսական կանխատեսումները չիրականանան: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր