Տավուշի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հրաժարականի դիմում է ներկայացրել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Միայն թե առայժմ նրա հրաժարականի փաստը ՀՀԿ-ում ցանկանում են գաղտնի պահել. չի բացառվում, այդ մասին պաշտոնապես հրապարակվի արդեն այսօր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հովիկ Աբովյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց իր հրաժարական տալու մասին տեղեկությունները՝ ասելով, թե զբաղված է եւ հորդորեց առավոտյան զանգել, կպատասխանի հարցերին: Ընդ որում, մինչ հարցը հնչեցնելը Հովիկ Աբովյանը բավական ջերմ էր, նույնիսկ պատրաստակամություն հայտնեց պատասխանելու մեզ, սակայն հարցը լսելուն պես նրա ձայնի տոնայնությունը կտրուկ փոխվեց` ասելով, թե «վաղը զանգահարիր», եւ անջատեց հեռախոսը:Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: