Ապրիլի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում       Եթե կա մեկը, ով Ծաղկազարդի օրը թույլ է տալիս 18 տարեկան երիտասարդի hարվածեն, ինքը ոչ հայ է, ոչ էլ քրիստոնյա    

04 մայիս 2018 11:00

«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի ժամանակավոր կառավարության ձեւավորմանը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի ժամանակավոր կառավարության ձեւավորմանը:
Թեեւ դաշինքը ամենասկզբից միացել է համաժողովրդական պայքարին եւ արդեն երկու անգամ է սատարում է Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու հարցում, սակայն դաշինքը նպատակահարմար չի գտնում այս փուլում քաղաքական պատասխանատվություն ստանձնել ժամանակավոր կառավարության գործունեության համար:
Այսպիսով, «Ծառուկյան» դաշինքը կմնա ընդդիմություն եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես ընդդիմադիր ուժ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր