Ծառուկյանը ցանկանում է Փաշինյանի հետ երկարատեւ համագործակցության հուշագիր ստորագրել.«Ժամանակ»

Սա ասվում է նրա համար, որ ցույց տրվի, թե որքան մեծահոգի է Գագիկ Ծառուկյանը, որ կարողացավ դեմ գնալ այդ պահանջին եւ վարչապետի պաշտոնում պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Բայց ցանկացած մեծահոգություն եւ նույնիսկ ինքնազոհաբերում պահանջում է համապատասխան փոխհատուցում:
«Ծառուկյան» դաշինքի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ Ծառուկյանը ցանկանում է, որ մինչեւ մայիսի 8-ին նշանակված վարչապետի ընտրությունները Գագիկ Ծառուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը երկարաժամկետ համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրեն, որով կամրագրվի «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատրաստակամությունը համագործակցել ոչ միայն ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում, այլ նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում