Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա          Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը       Տեսանյութ.Կիրանցում բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել    

05 մայիս 2018 14:17

Ի՞նչ գույնի է խանդը Ձեզ համար․ ստուգեք, թե որքանով է այն ձեզ մոտ վտանգավոր

Ի՞նչ գույնի է խանդը Ձեզ համար․ ստուգեք, թե որքանով է այն ձեզ մոտ վտանգավորՀոգեբանները առանձնացնում են խանդի 5 տեսակ և անվանում դրանք գույներով՝ սպիտակից մինչև մանուշակագույն: Ինչպե՞ս ստուգել, որքա՞ն առողջ է ձեր զուգընկերոջ խանդը, և ի՞նչ անել, եթե այն քայքայում է ոչ միայն ձեր հարաբերությունները, այլ նաև ձեզ՝ որպես անձ:
Հոգեբանները խանդը վաղուց անվանում են «Օթելոյի սինդրոմ», և ելնելով անվանումից՝ սիրելի մարդու հանդեպ այդպիսի կասկածելի վերաբերմունքը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
Բայց ամեն ինչ այդքան սարսափելի չէ՝ խանդի մեջ կան նաև որոշակի օգտակար բաներ: Մասնագետները այս զգացմունքը դասակարգում են գունային սկզբունքով: Ուսումնասիրում ենք․
 
Սպիտակ խանդ

Ամենաանվնաս (և նույնիսկ հարաբերությունների համար օգտակար) խանդը սպիտակն է: Մարդն ինքնավստահ է, վստահում է զուգընկերոջը, բայց վճռականորեն պահպանում է  «իրենը» և կասեցնում է բոլոր «ոտնձգությունները»: Կենսաբանության տեսանկյունից դա առողջ բնազդ է, որը մոբիլիզացնում է կարողությունները մրցակցի հանդեպ հաղթանակի համար, ակտիվացնում և թարմացնում է ինտիմ հարաբերությունները, ամրապնդում է ամուսնության ներդաշնակությունը:
 
Կապույտ խանդ

Կապույտ խանդը դրսևորվում է, եթե խանդող տղամարդու/կնոջ թույլ հոգեկան աշխարհը չի հաղթահարում հոգեկան տառապանքները:  Մարդը դեպրեսիայի մեջ է ընկնում, սկսում է աշխարհը միագույն տեսնել: Ժամանակակից գունահոգեբանները այդ գույնը կապում են բարձր տագնապայնության և ինքնավստահության պակասի հետ:  Տղամարդը սուզվում է մռայլ մտքերի մեջ, կինը հաճախ առանց պատճառի լաց է լինում: Նման խանդոտների համար լավագույն դեղամիջոցը սիրո դրսևորումն է և հավաստիացումները զուգընկերոջ համար իրենց կարևորության վերաբերյալ:

Կանաչ խանդ

Երբ դավաճանության մասին մտքերը խանդոտի մոտ վստահության են փոխակերպվում, խանդը վերափոխվում է անելանելի անձկության:  Տղամարդիկ ալկոհոլի մեջ են սփոփանք գտնում, կանայք` հակադեպրեսանտների: Ավելի լավ է գործը չթողնել ինքնահոսի, այլ դիմել հոգեբանի:
 
Կարմիր խանդ

Կարմիր խանդը սարսափելի է, անհեթեթ, անվերահսկելի: Մարդու դատողությունները հաճախ անհեթեթ են: Խանդոտը կարող է, օրինակ, չափել կնոջ ճամփան աշխատանքից տուն և 15 րոպե ուշացումը ծեծի կհանգեցնի: Դա փսիխոզ է: Պետք է միայն բուժել:
 
Մանուշակագույն խանդ

Հաջորդ խանդը մանուշակագույնն է: Չնայածն դա փոքր թափ ունեցող զառանցանք է, բայց իրականում դրա ամենանենգ տարբերակն է: Մարդն իրեն խելամիտ է պահում կյանքի բոլոր ոլորտներում, բայց խանդի առումով ոչինչ չի ուզում հասկանալ:  Խանդի մանուշակագույն զառանցանքը շատ լավ է մտածված և թվում է, թե նույնիսկ տրամաբանական է: Այն դժվարությամբ է ենթարկվում բուժման և միայն մասնագետ հոգեբանը, իսկ երբեմն` հոգեբույժը կարող է օգնել` հաղթահարելու դա:
mediamag.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր