Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 մայիս 2018 20:40

Ես կաշխատեմ Նիկոլ Փաշինյանի հետ, նա երիտասարդ եւ իսկապես տաղանդավոր մարդ է․ Արմեն Սարգսյան

Ես կաշխատեմ Նիկոլ Փաշինյանի հետ, նա երիտասարդ եւ իսկապես տաղանդավոր մարդ է․ Արմեն ՍարգսյանԵս կաշխատեմ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «Էխո Մոսկվի»-ի հետ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե հեշտ կլինի արդյոք «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը, եթե նա ընտրվի վարչապետի պաշտոնում։
«Դե եթե ես կարողացել եմ աշխատել նրա հետ հրապարակում․․․Երեւի կկարողանամ, ոչ միայն կկարողանամ, բայց եւ կաշխատեմ նրա հետ։ Նա երիտասարդ, իսկապես տաղանդավոր մարդ է։ Բայց դա մի որակ է։ Ինչպիսի վարչապետ նա կլինի՝ ժամանակը ցույց կտա։
Իմ դերը կլինի, հաշվի առնելով իմ կյանքի փորձը եւ իմ սկզբունքները կյանքում, եթե նա ցանկանա, նրան խորհուրդներ տալը, որը ինձ համար առաջնային է, ինչպես միշտ է եղել, դա օրենք է, օրինականություն եւ կառույց։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը անցնի կառույցը կամ օրենքը, կտեսնի իմ պատը»,-ասել է Սարգսյանը։  
Մայիսի 8-ին Փաշինյանի ընտրման հեռանկարների մասին խոսելով՝ Սարգսյանը նշել է, որ կանխատեսելը բարդ է, քանի որ բոլորս էլ մարդ ենք եւ բոլորիս վրա Աստծո կամքն է։ Սակայն նա նշել է, որ մայիսի 8-ին ՀՀ խորհրդարանը նոր վարչապետ կընտրի, կունենք նոր կառավարություն։ «Եվ նոր կառավարությունը հենց առաջին իսկ օրը կբախվի իրական կյանքին։
Մի բան է մատնանշել սխալները, թերությունները, խնդիրները, մեկ այլ բան է, երբ հնարավորություն են տալիս դրանք լուծել։ Միշտ ավելի հեշտ է մատնանշել, քան կառուցողական գործել։ Կարծում եմ, որքան մոտ են Փաշինյանն ու նրա համակիրները իշխանությանը, այնքան իրատեսական նրանք պետք է լինեն։ Ես չեմ ցանկանում կանխատեսել նրա տնտեսական կամ մյուս քաղաքականությունը, բայց վստահ եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների վրա դրանք չեն ազդի։ Որովհետեւ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են շատ խորը կապերով»,-նշել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր