Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 մայիս 2018 13:00

Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու. Նիկոլ Թաշինյանը

Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու. Նիկոլ ԹաշինյանըՎերջին մեկ ամսում տեղի ունեցած բուռն քաղաքական իրադարձությունների՝ առանց ցնցումների տեղի ունենալը պետական խոհեմության արդյունք է: 
Այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընթացող վարչապետի ընտրության հարցի քննարկմանը։
Փաշինյանը թվարկեց այն ժամանակաշրջանները, երբ երկրում անկայություն է եղել և նշեց, որ հենց այդ փորձությունների միջով անցնելով՝ հանգել են լռելյայն մի համաձայնության, որ վերջ՝ բռնությունն այլևս տեղ չունի ՀՀ ներքաղաքական կյանքում: 
«Ներքաղաքական կյանքում ավտոմատները պետք է լռեն հավիտյան և համախոհության առանցքը պետք է լինի ՀՀ շուրջ հայկական պետականության կայացումն ու հզորացումը»,–ասաց նա և հավելեց, որ հենց սա է լինելու ձևավորվող կառավարության գործառույթը՝ ձևավորել համերաշխության մթնոլորտ, իրավունքի շուրջ ազգային միասնություն։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ-ում արտոնյալներ չեն լինելու և վե՛րջ, ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու և վե՛րջ, մենաշնորհներ այլևս չեն լինելու, յուրաքանչյուրն իր նախընտրած բիզնեսով է զբաղվելու և վե՛րջ:
Իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վե՛րջ: Որևէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային շրջանում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություն է  իրականացնելու՝ առանց վենդետաների, խստորեն պահպանելով օրինականությունը»,-ասաց նա:
ՀՀ վարչապետի թեկնածուն հայտարարեց, թե քաղաքական և տնտեսական հետապնդումների էջն այլևս փակված է Հայաստանում: «Հայկական հեղափոխության հիմնական և ամենակարևոր ուղերձը, որին պետք է հավատարիմ մնանք անմնացորդ և մինչև վերջ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր արդեն տասնյակ ուղերձներ են ստանում սփյուռքից, ովքեր հավաստիացնում են, որ կազմ-պատրաստ սպասում են, որ վերադառնան Հայաստան և լծվեն Հայաստանի շենացմանը: Նա նշեց, որ ովքեր դրսում տասնյակ հաջողված բիզնեսներ են դրել, բայց ոչ Հայաստանում՝ հասկանալի պատճառներով, նրանք ևս պետք է ներդրումներ անեն Հայաստանում: 
«Սիրելի հայրենակիցներ ձեր վերադարձի ժամը եկել է: ՀՀ տնտեսական դաշտը սպասում է ձեր ներդրումներին, որը պետք է սկսել անմիջապես և ոչ մի վայրկյան չպետք է հետաձգել, քանի որ Հայաստանի անվտանգության հարցն է»,-ասաց նա: 
Ըստ Փաշինյանի՝ պետք է մեկնարկեի մեծ հայրենադարձի սկիզբը, «արտագաղթի անիվը հետ պտտվի»: 
«Մեր պատրաստակամությունն ենք հայտնում Սփյուռքի ներկայացուցիչների հետ գործնական քայլեր իրացնելու համար»,-ասաց նա: 
Սփյուռքի ներուժի մասին խոսելով, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ չպետք է նսեմացնել հայրենակիցների հնարավորությունները, որոնց տաղանդը, ըստ նրա, բավարար չի օգտագործվում:
«Պետական համակարգում առկա լավագույն ներուժը կօգտագործենք: Պետական համակարգում գործող բոլոր պրոֆեսիոնալների վրա ենք հույս դնում, ովքեր իրեն դիրքին հասել են պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Ազգային այս զարթոնքը, վերածնունդը հնից ազատվելու շանս է տալիս յուրաքանչյուրին, ով պատրաստ է դառնալ ՀՀ նոր քաղաքացի, սպասարկել ՀՀ շահը»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր