Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

08 մայիս 2018 13:52

Հայ ժողովուրդն ուզում է իր իշխանության իրացումը տեսնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. Արամ Սարգսյան

Հայ ժողովուրդն  ուզում է իր իշխանության իրացումը տեսնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. Արամ ՍարգսյանՀարգարժան գործընկերներ, այսօր մենք ընտրում ենք ոչ թե ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների 1/3 -ի թեկնածուին, այլ մենք կատարում ենք ՀՀ Սահմանադրության պահանջը՝ ժողովրդի խոսքն օրենք է: Այսօր վարչապետի ընտրության քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: 
Նա գտնում է, որ հայ ժողովուրդն իր ամբողջականության մեջ՝ ՀՀ-ում և ՀՀ-ի սահմաններից դուրս, ուզում է իր իշխանության իրացումը տեսնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Այսօր հուսով եմ դրական քվեարկություն կլինի, ինչը նաև հայերի համար օրը տոնախմբության կվերածի»,- շարունակեց նա:
Արամ Սարգսյանը, դիմելով ՀՀԿ գործընկերներին, ասաց, որ շատ լավ հասկանում է նրանց և շեշտեց, թե սիրո ու համերաշխության հեղափոխությունը կարող է լինել նաև նրանցը:
«Պետք է զուտ պատասխանել մի քանի հարցի, որը ոչ թե ես, այլ ժողովուրդն է տալիս: Որևէ մեկը, հատկապես քաղաքական գործիչը, անսխալական չէ: Հույս ունեմ, որ կառուցողական մոտեցումը, որը դրսևորելու է ՀՀԿ-ն, հետագայում էլ կլինի, նկատի ունեմ նաև Ընտրական օրենսգրքի ժամանակ, և չի գնա կուսակցական շահով»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր