Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

16 հուլ 2016 11:25

Էրդողանը խոստացել է երկրից չհեռանալ

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ոչ մի տեղ չի գնում և մնալու է ժողովրդի կողքին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
 
«Այս քայլը դավաճանական քայլ էր, հեղաշրջման փորձ, և հայրենիքի այդ դավաճանության գինը ծանր է լինելու: F-16 տիպի կործանիչները Թուրքիան գնել է երկիրը թշնամիներից պաշտպանելու համար, սակայն այս պահին օդանավակայանում դրանք խոչընդոտում են ուղևորների վայրէջքին ու թռիչքին, սպառնում են նախագահին»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայում լույս հուլիսի 16-ին ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր