«Իմ տպավորությունն այն էր, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել». Արմեն Սարգսյան

Հարցին՝ Ս. Սարգսյանը չի՞ պատրաստվում լքել Հայաստանը՝ Ա. Սարգսյանը հորդորեց նրանից հարցնել. «Իմ տպավորությունն այն էր, որ նա չի պատրաստվում լքել»:
Ա. Սարգսյանը կարծում է՝ պետք է հպարտ լինել այսօրվա Հայաստանով. «Որովհետև կարողացանք անել մի բան, որը որևէ ուրիշ պետություն վերջին տարիներին կամ տասնամյակների ընթացքում չի կարողացել անել: Ինձ համար սա հայկական հեղափոխություն է, կամ՝ հեղափոխություն՝ հայկական ձևով»:
Նախագահի խոսքով՝ ՀՀ միջազգային վարկանիշն այսօր մի քանի անգամ բարձր է, քան՝ մի քանի ամիս առաջ էր: