Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

09 մայիս 2018 13:55

Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ Դավիթ Տոնոյանին տեսնել Պնախարար. Վիգեն Սարգսյան

Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ Դավիթ Տոնոյանին տեսնել պաշտպանության նախարար: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով փաստին, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնի համար քննարկում են Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի թեկնածությունը:
«Դավիթ Տոնոյանի հետ երկար ճանապարհ ենք անցել, մենք ավելի քան 19 տարի ծանոթ ենք: Նա ՊՆ-ն շատ լավ գիտի, ունի փորձ, գիտելիքներ, կարծում եմ՝ անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ Դավիթ Տոնոյանին տեսնել պաշտպանության նախարար, որովհետեւ ինքը կունենա նաեւ համեմատության եզրեր, կկարողանա տեսնել վերջին 1,5 տարվա կատարած աշխատանքն ու արդյունավետությունը»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, նախարարը վարձու աշխատող չէ եւ անկախ նրանից՝ կուսակցական է թե ոչ, նա թիմի անդամ է. «Ճիշտն ասած մի քիչ զարմացած էի Դավիթ Տոնոյանի արձագանքից՝ կապված Արարատ Միրզոյանի առաջարկի հետ: Դա նշանակում է լինելով կառավարության կազմում բաց թողնել դռները նման բանակցությունների համար: Ես անձամբ երբեք չեմ արել, ինձ համար դա համարում եմ տաբու: Դա իր անձնական ընտրությունն է եղել եւ ինքը կողմնորոշվել է այդպես»,-ասաց Վիգեն Սարգսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր