ՔՊ–ական կանանց մոտ մեկը մեկի վրա գործ տալու համար հերթեր են, երկու թևի են բաժանվել. «Իրավունք»          Ռոմանոս Պետրոսյանը ՊՎԾ-ից մեծ թվով կադրեր տարել է ՀԷՑ․ «Հրապարակ»       Պուտինը Զելենսկուն հրավիրել է Մոսկվա խոսելու, այլ ոչ թե կապիտուլյացիայի համար    

10 մայիս 2018 11:45

Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։
«Հավաքի ընթացքում կներկայացվի հայտարարություն-պահանջ Տարոն Մարգարյանի հրաժարականի հիմնավորմամբ։ Նաև գործելու է «Բաց բարձրախոս», որով քաղաքացիները ներկայացնելու են Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ ավագանու գործած ապօրինությունները, ֆինանսական չարաշահումները և մայրաքաղաքում առկա բազմաթիվ չլուծված խնդիրները»:

Ցույցի մասնակիցներին է միացել Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Ցուցարարների ձեռքին կան պաստառներ հետեւյալ գրառումներով. «Քեզ տանելն անտանելի է Տարոն», «Տարոնի ավագանու դեմն առնենք», «Սերժը հեռացավ, փասա-փուսեն մոռացավ», «Հանրային տրանսպորտ, հանրային կառավարում», «քաղաքը Տարոն է մերժում»:

Նախաձեռնողները նշել են, որ ակցիան ոչ մի կապ չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր