Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

10 մայիս 2018 14:30

Ռուսաստանի ՊՆ-ն ներկայացրել է Իսրայելի կողմից Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածի մանրամասները

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են իսրայելական հրթիռների մոտ կեսը, որոնք հարվածներ էին հասցնում հանրապետության տարածքում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործակալության տվյալներով՝ իսրայելական զինվորականներն ընդհանուր առմամբ մոտ 70 հրթիռ են արձակել, այդ թվում՝ «Զեմլյա-զեմլյա» տեսակի 10 տակտիկական: «Հարձակման մեջ ներգրավված է եղել 28 իսրայելական F-15s եւ F-16s ինքնաթիռ, որոնց կողմից Սիրիայի տարբեր շրջանների ուղղությամբ  «Երկիր-օդ» դասի մոտ 60 հրթիռ է արձակվել: Բացի այդ, Իսրայելից կողմից արձակվել է «Զեմլյա-զեմլյա» տեսակի մոտ 10 տակտիկական հրթիռ:
Ռուսաստանցի զինվորականները նշել են, որ «հարվածը հասցվել է 1: 45-ից մինչեւ 3:45-ը՝ Հոլանի բարձրունքի շրջանում իրանյան կազմավորումների կողմից իսրայելական դիրքերի գնդակոծմանը պատասխանելու պատրվակով»:
«Իսրայելական հարձակմանը հակադարձելու ընթացքում Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից հրթիռների մոտ կեսը խոցվել է: Իրանական զինված կազմավորումներին, ինչպես նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- պարզաբանել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր