Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

11 մայիս 2018 17:42

ՇՊՀ ռեկտորը 15 տոննա գիրքը ոչնչացրել է ընդամենը 300 հազար դրամի համար.Տեսանյութ

ՇՊՀ ռեկտորը 15 տոննա գիրքը ոչնչացրել է ընդամենը 300 հազար դրամի համար.ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում  Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոսներ՝ Անահիտ Ֆարմանյանը, Հովհաննես Խորիկյանը, Գագիկ Համբարյանը և Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը խոսեցին ՇՊՀ-ի շուրջ ստեղծված թնջուկի, ռեկտորի կամայականությունների ու ապօրինությունների մասին:
 
«Հուսով ենք, որ իրավապահ մարմինները կզբաղվեն պարոն ռեկտորի չարաշահումներով եւ հանցագործություններով: Մարդ, ով 15 տոննա գիրքը ոչնչացնում է ընդամենը 300 հազար դրամի համար, մեկ տոննան 20 հազար դրամով: Գրքեր կային, որոնց արժեքը 20-30  հազար դրամ է: Էս մարդու նպատակն է մեր համալսարանի շենքը դարձել Շիրակ մոլ, կամ Գյումրի մոլ»,- ասաց Հովհաննես Խորիկյանը:
 
«Անօրինականությունների դեմ մեր պայքարը սկսվել է 8 ամիս առաջ: Խախտվել է բուհի կանոնադրությունը, կատարվել են տարատեսակ հանցագործություններ՝ կապված գնումների, շինարարության հետ: Օրինակ՝ 118 միլիոն դրամ է պահանջվել՝ համալսարանի դահլիճի վերանորոգման համար, ճաշարանի համար՝ 25 միլիոն դրամ և այլն: Ուսումնական տարվա սկսվելուց 3 ամիս անց պարոն Մինասյանը համալսարանից վտարեց  7 տղա ուսանողի, ովքեր  օգտվում էին տարկետման իրավունքից: ՄԻնչև հիմա ոչ ոք չի պատժվել: Բոլորի համար զարմանալի կլինի, եթե իմանա, որ դասաբաշխումներն ու ուսումնական պլանները հաստատվել են ուսումնական տարվա սկսվելուց 1 ամիս անց՝ հոկտեմբերի 2-ին, այն դեպքում, որ ամռանն են հաստատվում»,-նշեց Գագիկ Համբարյանը:
 
«Ես 28 տարի աշխատել եմ բուհում, մայիսի 3-ին երեկոյան 5-ին ծանուցում եմ ստանում, իսկ հաջորդ օրը հեռացման հրաման է արձակվում: Սա աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է: Իսկ որպես տուժանք, ինձ փոխանցվում է 2մլն դրամ, եթե հարկերն էլ հաշվենք մոտ 3 մլն դրամ է կազմում: Ես որպես պրոռեկտոր, ռեկտորի հետ շփվել եմ միայն զեկուցագրերի միջոցով»,-ասաց Անահիտ Ֆարմանյանը:
 
Հովհաննես Խորիկյանը վստահ է, որ ռեկտորը հովանավորվել է  Սերժ Սարգսյանի կողմից. «Ասենք՝ եթե, ոստիկանությունը ասի պարոն Մինասյանը մանյակ է, ինչ է պետք է նրա ֆանակումբը ասի, լավ, մեր մանյակն է ձեռք մի տվե՞ք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր