Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ          Միացյալ Նահանգները դուրս չի գա Ուկրաինայի խաղաղության գործընթացից       «Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ձորում    

12 մայիս 2018 11:40

Այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում. Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը կառավարության անդամ չի լինի: Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է
«Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ խրախուսում եք լինել կառավարության անդամ: Բայց այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ կառավարությունում որոշում կայացնողների պաշտոններում քիչ են կանայք, ապա, այո, մեզ էլ է դա մտահոգում: Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունների ձգտող կանայք պետք է ոչ թե անընդհատ խոսեն այս խնդրի մասին, այլ լինեն խնդրի լուծումը: Իմ փորձից եմ ասում:
Շնորհավորում եմ իմ թիմի անդամներին նշանակումների կապակցությամբ: Բարի երթ բոլորին! Կհանդիպենք ԱԺ-ում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր