Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում       ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները    

12 մայիս 2018 12:00

Գյումրիում 45-ամյա տղամարդուն հայտնաբերել են կախված

Գյումրիում 45-ամյա տղամարդուն հայտնաբերել են կախվածՄայիսի 12-ին, ժամը 01:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (հնարավոր է ինքնասպանություն գործած լինի). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում՝ կախված վիճակում, հայտնաբերել 1973 թ.-ին ծնված Ռ. Հ.-ի դին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր