Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր-շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի. Բագրատ Միկոյան          Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է. Ալեն Սիմոնյան       Այսօր քաղաքապետարանում շատ լայն բացվեց Պանդորայի արկղը, բարև «բեսպրեդելի» երկիր Հայաստան    

14 մայիս 2018 10:55

Փոփոխություններ կլինեն, բայց տրամադրված եմ աշխատել թիմի հետ. Սփյուռքի նախարար

Փոփոխություններ լինելու են, որովհետեւ իշխանափոխության հիմքում նաեւ քաղաքական սենրդափոխության հարցն է եղել, բայց կադրային ջարդ չի սպասվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց առաջին անգամ Սփյուռքի նախարարի կարգավիճակում աշխատանքի ժամանակ Մխիթար Հայրապետյանը:
Նրա խոսքով, իրենց խնդիրն է համադրել փորձը երիտասարդության հետ: «Թե որ կոնկրետ պաշտոններում կլինեն փոփոխություններ եւ առաջիկայում կլինեն, թե ոչ, դա կորոշվի միայն նախարարության աշխատակիցների հետ մեր պատկերացումները, տեսլականները հասկանալուց հետո: Հապճեպ որոշումներ չեն լինելու, ես տրամադրված եմ պոզիտիվ աշխատելու թիմի հետ»,-հայտարարեց կառավարության ամենաերիտասարդ նախարարը:
Նա տեղինհամարեց հասարակության շրջանում առկա մտահոգությունը՝ կապված իր երիտասարդ լինելու հետ. «Այդ մտավախությունը տեղին է, եւ ես հասկանում եմ անհանգստությունը, որ առկա է հասարակության շրջանում, բայց կարծում եմ՝ օրերի աշխատանքը, եռանդուն աշխատանքը փոփոխություններ բերելու վճռականությունը, կամքը, վճռականությունը: Ես եղել եմ նաեւ «Իմ քայլը» նախաձեռնության ակունքներում: Մենք փոխել ենք իշխանությունը, հավատացնում եմ՝ կկարողանանք փոխել կոռուպցիան, կեղծիքը եւ իսկապես շոշափելի փոփոխություններ բերել այն ընթացքում, որքան կպաշտոնավարենք: Դա կլինի ամիսներ, թե ավելի երկար, ես չգիտեմ, բայց անշուշտ, մեր պաշտոնավարումից հետո նրանք, որոնք կգան մեզ փոխարինելու, կունենան բոլորովին այլ որակի գերատեսչություններ, պրոֆեսիոնալ կառավարմամբ, պրոֆեսիոնալ թիմով»:
Մխիթար Հայրապետյանը նշեց նաեւ, որ նախարարության առաջնահերթությունների մասին կխոսի ավելի ուշ, նաեւ մշտական ու անմիջական կապի մեջ կլինեն մամուլի հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր