Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

15 մայիս 2018 09:45

Ահա թե ուր են գնալու նախահեղափոխական Հայաստանի այս օլիգարխների գումարները. Փաստ

Ահա թե ուր են  գնալու նախահեղափոխական Հայաստանի այս օլիգարխների գումարները. Փաստ«Հայաստանյան նոր բիզնես դուետ է ձեւավորվում՝ Գագիկ Բեգլարյան–Միհրան Պողոսյան (Քեթրինի Միհ­րան): Սակայն նախահեղափոխական Հայաստանի այս օլիգարխները որոշել են այսուհետ աշխատել ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում:

«Փաստ» օրա­թերթի ունեցած տեղեկություններով, ընդհատակ ան­ցած այս հանրապետականները (կամ՝ արդեն նախ­կին հանրապետականները) Մենգրելիայում ու Աջարիայում մեծ ներդրումներ են արել ջերմոցային տնտեսության եւ խաղային բիզնեսի մեջ: Փաստորեն արդեն երեւում է, թե ուր են գնալու Հյուսիս–հարավ՝ դարի շինարարության գումարները:

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը երկար տարիներ եղել է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար եւ այդ ժամանակահատ­վածում շահագործման է հանձնվել Հյուսիս–հարավ ավտոմայրուղու ընդամենը... 30 կմ հատված, որը կազմում է ընդհանուր երկարության ընդամենը 6–7 տոկոսը»:

«Փաստ»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր