Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

15 մայիս 2018 21:40

Հոգեբանական հնարքներ՝ ինչպես ազդել մարդկանց վրա

1․Դիմեք մարդկանց անունով
Սեփական անունը ընկալվում է որպես հաճելի և կարևորագույն մի բան։ Անունը մարդու կյանքի անբաժան մասն է հանդիսանում՝ սկսած ծննդյան պահից։ Անվան արտասանությունը հաստատում է մարդու գոյությունը։ Բացի այդ, արդեն ապացուցված է, որ կարգավիճակի, պաշտոնի, անվանակոչման օգտագործումը մարդու մոտ դրական էմոցիաներ է առաջացնում։ Եթե ինչ–որ բան եք ակնկալում զրուցակցից, ապա պետք է համապատասխան դիմեք նրան։ Օրինակ, եթե ցանկանում եք ընկերանալ, ուրեմն  «ընկեր» անվանեք իրեն, իսկ եթե ցանկանում եք աշխատել նրա մոտ՝  «տնօրեն», կամ «շեֆ» ասեք։

2․Լսեք
Կարևոր է ուշադիր լսել մարդուն, նույնիսկ եթե նա սխալ է։ Մի ասեք դա միանգամից, չէ՞ որ կարելի է որոշ հարցերում համաձայնվել նրա հետ և ընդհանուր հետաքրքրություններ գտնել։ Իսկ հետո փորձեք արտահայտել Ձեր կարծիքը, և զրուցակիցն արդեն ուշադիր Ձեզ կլսի։

3․Գլխով արեք՝ ի նշան համաձայնության 
Մեր հասարակության մեջ ընդունված է գլխով շարժումը համաձայնության նշան համարել։ Այստեղից պարզ է դառնում, որ զրույցի ընթացքում գլխով անելիս մենք հաստատում ենք նրա իրավացի լինելու փաստը։ Այս տեսակ զրույցից հետո նա կհամաձայնի Ձեր գրեթե բոլոր կարծիքների հետ և չի հակաճառի։

4․Կրկնեք զրուցակցի արտահայտությունները
Այս հնարքն օգտագործում են հոգեբանները։ Նրանք ուշադիր լսում են զրուցակցին և վերաձևակերպում են նրա պատմածն այնպես, որ որոշակի կապ է կառուցվում նրանց միջև։ Փորձեք այդպես խոսել ընկերներ հետ, և իրենք Ձեզ հետ շփվելիս հարմարավետություն կզգան։

5․Քծնեք
Քծնանքը տեղին է միայն ինքնահաստատված մարդկանց հետ։ Նրանք գիտեն իրենց արժեքը, և անկեղծորեն գովելով նրանց՝ Դուք միայն կհաստատեք այն, ինչն իրենք արդեն գիտեն։ Իսկ եթե մարդը վստահ չէ, ապա Ձեր շողոքորթությունը կհակասի նրա կարծիքին։ Դա միան բարկություն կառաջացնի։

6․Կրկնեք շարժումները
Զրուցակցի շարժումների, ինչպես նաև արտահայտությունների արտացոլումը մեծ դեր է խաղում փոխըմբռնման գործընթացում։ Շատերն այս հնարքն օգտագործում են ինքնաբերաբար՝ նույնիսկ չմտածելով այդ մասին։ Բնությունից է տրված, որ մարդիկ ավելի լավ են վերաբերվում նրանց, որքեր մի փոքր նման են իրենց։ Կրկնելով ժեստերը՝ Դուք, կարծես թե, ևս մեկ անգամ ապացուցում եք զրուցակցի կարևորությունը։ 

7․Առաջարկեք այն, ինչից բարդ է հրաժարվել
Այս հնարքը հիմնված է մարդու պարտավորվածության զգացողության վրա։ Սկզբի համար խնդրեք մի պարզ բան անել, իսկ մի քանի օր անց դիմեք ավելի բարդ խնդրի լուծման հարցով։ Որպես կանոն, մարդն այն սիրով կլուծի։

8․Զրուցակցի հոգնածությունը Ձեր հաղթաթուղթն է
Հոգնած մարդուց ավելի հեշտ է դրական պատասխան ստանալ, քանի որ նա ավելի է ենթարկվում պահանջների կատարմանը՝ հոգեբանական էներգիայի նվազման հետևանքով։ Մի սպասեք խնդրի կատարմանը հենց այս պահին, ամենայն հավանականությամբ այն կկատարվի վաղը՝ հանգստանալուց հետո։

9․Օգնություն խնդրեք
Մի հապաղեք օգնություն խնդրել նույնիսկ նրանից, ով Ձեր ընկերը չէ։ Շատ հաճախ խնդրանքը կատարվում է, չէ՞ որ մարդը մտածում է, որ Դուք էլ կարող եք հետագայում նրան օգտակար լինել։ Այսպիսով, նա հետագայում ևս կկատարի Ձեր խնդրանքները։

10․Խնդրեք ավելին
Խնդրեք մարդուց որևիցե անհեթեթ կամ անիրագործելի մի բան։ Նա, իհարկե, կմերժի, և որոշ ժամանակ անց արդեն կարելի բաևձրաձայնել  իրական խնդրանքը։ Դիմացինը նախկին մերժումից և մեղքի զգացողության ծանրության ներքո ուրախ կլինի հասնել օգնության։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր