Դոլարն ու ռուբլին թանկացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 26-ի համար          Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»       Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»    

16 մայիս 2018 09:30

«Ժողովուրդ». Քրեական հեղինակությունները նոր կառավարության «ճաշակով չե՞ն». Ռոբսոնը Սոչիում չդիմավորեց Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ». Քրեական հեղինակությունները նոր կառավարության «ճաշակով չե՞ն». Ռոբսոնը Սոչիում չդիմավորեց Նիկոլ Փաշինյանին
«ԵԱՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդունելության արժանացրին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանին դիմավորողների թվում չի եղել հայտնի քրեական հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը`Ռոբսոնը:

Մինչդեռ, հիշեցնենք, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` Սոչի կատարած այցերի ժամանակ նա մշտապես եղել է դիմավորողների թվում, ընդ որում՝ եղել է հիմնական դիմավորողը:
Սա, թերևս, պատահական չէ. Ռոբսոնը ոչ միայն Փաշինյանի հետ մտերիմ չէ, այլև նման քրեական հեղինակությունները նոր կառավարության «ճաշակով չեն» և տեղ չունեն նրանց կողքին»:
 «Ժողովուրդ»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր