Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն          «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել       Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում հիմքերը շատ ավելի մեծ կլինեն    

16 մայիս 2018 10:00

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը. Նրան մեկ միլիոն դրամ են նվիրել

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը. Նրան մեկ միլիոն դրամ են նվիրել«Փաստ» թերթը գրում է. «Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկային հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդ հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը անշարժ և շարժական գույք չունի: Փոխարենը հայտարարագրել է փոխառություններ, որոնք 2017 թ. վերջին կազմել են 1 միլիոն 427 հազար, 85 հազար 608 և 68 հազար 750 դրամ: Դրամական միջոցներն էլ կազմել են 791 հազար 800 դրամ։
Տարեկան եկամուտները եղել են 7 միլիոն 941 հազար դրամ, որից 6 միլիոն 941 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոնը՝ նվիրատվություն։
Կինը՝ Աննա Հակոբյանը, նույնպես որևէ գույք չի հայտարարագրել։ ՈՒնեցել է փոխառություններ. որոնք 2017 թ. սկզբին կազմել են 1 միլիոն 300 հազար դրամ, որից 1 միլիոնը տարվա ընթացքում վերադարձվել են իրեն, արդյունքում ՝ տարեվերջին ունեցել է միայն 300 հազար դրամ փոխառություն։
Դրամական միջոցները կազմել են միայն 1000 ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտները՝ 11 միլիոն 745 հազար դրամ, որից որից 3 միլիոն 858 հազար ու 1 միլիոն 725 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 2 միլիոն 700 հազար և 3 միլիոն 462 հազար դրամը վարձակալության դիմաց ստացած վճար է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր