Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

16 մայիս 2018 16:00

Տարոն Մարգարյանը և Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել

 
Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ։
Մյասնիկյանի արձանի հարակից այգում ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստները մայիսի 16-ին ներխուժել են քաղաքապետարանի շենք, բարձրացել երրորդ հարկ և հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Ակտիվիստներին մոտեցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Նա նշել է, որ նման ձևով հարցեր չեն լուծում: Նա առաջարկել է վերադառնալ ճեպազրույցների դահլիճ, որտեղ հանդիպում կունենան քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի և համապատասխան մարդկանց հետ, ովքեր կպատասխանեն նրանց հարցերին: Ակտիվիստները, սակայն մերժում են ներկայացվող բոլոր առաջարկները՝ պնդելով, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ:
Հիշեցնենք, որ կատարվածի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը դիմել էր ՀՀ ոստիկանությանը: «Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվողպետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։
Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»,- ասվում էր դիմումի մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր