Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

18 մայիս 2018 11:24

Իսրայելի վարչապետի որդին Instagram-ում հայհոյել է Թուրքիային

Իսրայելի վարչապետի որդին Instagram-ում հայհոյել է ԹուրքիայինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն,  «Instagram»-ի իր էջում հայհոյել է Թուրքիային։ Նա իր էջում լուսանկար է տեղադրել Թուրքիայի դրոշով, որի վրա գրված է եղել  «Fuck Turkey»:
Թուրքական աղբյուրը նշում է, որ նման գրառման պատճառ կարող էր լինել թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ վատթարացումը, որի հետևանքով Նեթանյահուի և Էրդողանի հարաբերությունները ծայրաստիճան լարվել են։
Կարճ ժամանակ անց Իսրայելի վարչապետի որդու «Instagram»-ը էջը փակվել է։
Նշվում է, որ  Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների հետևանքով Իսրայելի վարչապետը և Թուրքիայի նախագահը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց։ Այն բանից հետո, երբ Էրդողանը պաշտոնական Թել Ավիվին մեղադրեց պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ, Իսրայելի վարչապետն ի պատասխան ասաց. 
«Էրդողանը, ում ձեռքերը թաթախված են Սիրիայում և Թուրքիայում ապրող քրդերի արյան մեջ, վերջին մարդն է, ով կարող է բարոյախոսության քարոզներ կարդալ»։

Հիշեցնենք, որ բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր