Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

18 մայիս 2018 14:30

Աճեմօղլու.Հայաստանում կոռումպացված համակարգը բնից արմատախիլ անելը հեշտ չի լինի

Հայաստանի ապագայի վերաբերյալ բոլորը պետք է հույսեր ունենան, սակայն պետք է ընդունել, որ կոռումպացված համակարգը բնից արմատախիլ անելը հեշտ չի լինի: Կոստանդնուպոլսում հայկական «Ակոս» շաբաթաթերթի հետ զրույցում այս մասին հայտարարել է աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն՝ անդրադառնալով ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ հրավերին:
«Հայաստանի տնտեսությունը կառուցված է կաշառակերության վրա, ինչից երկիրը շատ է տուժել: Հիմա թե սփյուռքում, և թե Հայաստանում այս դժվարությունները հաղթահարելու մեծ հույսեր են ծագել: Մենք ավելի մրցունակ և աշխույժ տնտեսության համար նախադրյալներ ստեղծելու կարիք ունենք, և դա կարող է անել միայն և միայն Հայաստանի ժողովուրդը», - նշել է Աճեմօղլուն:
Անդրադառնալով Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մանրամասներին, տնտեսագետն ասել է, որ «չգիտի, թե որպես ոչ Հայաստանի բնակիչ որքանով կկարողանա ծառայել երկրին»:
«Սակայն պատրաստակամություն հայտնեցի առաջին իսկ հարմար առիթով Հայաստան այցելել», - ասել է Աճեմօղլուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր