«Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում       Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ»    

21 մայիս 2018 16:00

Կդիմենք Ռիտա Սարգսյանին, որ մնա հոգաբարձուների խորհրդում. «Նվիրիր կյանք» հիմնադրամի տնօրեն

Ռիտա Սարգսյանը չի դադարում լինել «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհդի նախագահը: Այս մասին լրագրողներին ասաց հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը:
Հարցին, թե արդյո՞ք Ռիտա Սարգսյանը ցանկանում է մնալ հոգաբարձուների խորհրդում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո, Վերժինե Ոսկանյանը պատասխանեց՝ դեռ նրան չեն դիմել, չգիտեն: «Կդիմենք նրան ու կառաջարկենք, որ նա մնա հոգաբարձուների խորհրդում»,-ասաց նա:
Լրագրողների դիտարկման, թե արդյոք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի դառնալու «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Վան» ռադիոկայանի տնօրեն, «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանը պատասխանեց. «Մի քանի օր առաջ տիկին Աննա Հակոբյանը ընդունելություն կազմակերպեց այս ոլորտում գործող հիմնադրամների հետ:
Մենք, չգիտեմ ինչ պատճառներով, հրավիրված չէինք այդ հանդիպմանը: Գուցե պատճառն այն էր, որ տիկին Հակոբյանը մտածել է, որ մենք այլևս չենք գործում: Ինձ թվում է, որ «Նվիրիր կյանքը» ամենախոշոր հիմնադրամն է Հայաստանում, և այդպիսին կմնանք: Մենք ինքներս այնքան ենք կայացել հիմա, որ որոշել ենք, որ մենք ներդրումներ կանենք, որպեսզի այս հիմնադրամը կաշխատի»։
Նա նշեց, որ դեռ չի կարող ասել՝ Աննա Հակոբյանը կլինի՞ «Նվիրիր կյանքի» հոգաբարձուների խորհրդի նախագահը. «Մենք ինքներս էլ մեզ հիմա բավարար ենք: Եթե պետական աջակցության կարիք զգանք, կդիմենք»:
Շուշանիկ Արևշատյանն ընդգծեց, որ Աննա Հակոբյանին հիմնադրամի խորհրդի նախագահ նշանակելու ծրագրեր չունեն, և վերջինս էլ նշել է, որ ինքը չի ցանկանում որևէ կազմակերպությունում հոգաբարձուների խորհրդի նախագահ լինել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր