Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

17 մայիս 2018 17:52

Ինչու կասեցվեց Ռիտա Սարգսյանի ղեկավարած «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը

Ինչու կասեցվեց Ռիտա Սարգսյանի ղեկավարած «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը   Մոտ մեկ շաբաթ է`   դադարեցված է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը: Հիշեցնենք, որ այն ձեւավորվել է 2009 թվականին Ռուսաստանի համանուն հիմնադրամի աջակցությամբ: Կառույցն այս տարիների ընթացքում աջակցել է օնկոլոգիական, հեմոտոլոգիական եւ այլ հիվանդություններ ունեցող երեխաներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կինն է` Ռիտա Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` հիմնադրամի գործունեության դադարեցման մասին լուրն աշխատակիցներին հայտնել է հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը: Ի դեպ` վերջինս Ռիտա Սարգսյանի օգնականն է եղել: Եվ դեռեւս հայտնի չէ , թե երբ է «Նվիրիր կյանք»-ի աշխատանքը վերսկսվելու: Հասկանալի է՝ նախկինում առաջին տիկինն օգտագործելով դիրքը դիմել է անձանց այս հիմնադրամին գումարներ նվիրաբերելու խնդրանքով, ինչպես նաեւ աշխատակիցներն են Ռիտա Սարգսյանի անունից տարբեր կազմակերպությունների նամակներ ուղղել հիմնադրամին ֆինանսապես աջակցելու համար: Սա միանգամայն նորմալ երեւույթ է. ի վերջո, այս հիմնադրամը լրջագույն գործունեություն է ծավալել եւ մեծ օգնություն ցուցաբերել շահառուներին: Իսկ այժմ հատկապես տեղացի գործարարները կարող են հեշտությամբ հրաժարվել գումար տրամադրել նման ձեռնարկներին: Բայց արդյունքում այս պահի դրությամբ օդում կախված է մնում հիմնադրամի մոտ 600 շահառուների ճակատագիրը: Փոքրիկների բուժման համար բավական մեծ գումարներ են անհրաժեշտ եւ, ցավոք, ծնողներից շատերը չեն կարողանում սեփական միջոցներով հոգալ այդ ծախսերը: Եվ ներկայում «Նվիրիր կյանք»-ի աշխատակիցները հույս ունեն, որ մեկ ուրիշ անձ կգա եւ հիմնադրամը կվերցնի իր «թեւի» տակ, որպեսզի հիմնադրամի գործունեությունը շարունակվի: Թեմայի շուրջ այլ մանրամասներ ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր, կոմպոզիտոր Մարինե Ալեսի հետ:
-Տիկի՛ն Ալես, հիմնադրամի գործունեությունն այժմ դադարեցված է, ճի՞շտ է:
-Այո՛, բայց ժամանակավորապես է դադարեցված:
-Տեղեկություն կա, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռիտա Սարգսյանն է որոշում կայացրել դադարեցնելու հիմնադրամի գործունեությունը:
-Դադարեցված է, որպեսզի հասկանանք, թե առաջիկայում ինչ ենք անելու: Բայց հիմնադրամը չի փակվելու: Դա հո ինչ-որ մեկի դուքյանը չի: Իսկ տիկին Ռիտան այսքան տարի աշխատել է: Եվ կարծում եմ, որ մենք կխոսենք: Եթե նա կմնա հիմնադրամում, լավ կլինի, եթե հանկարծ չցանկանա մնալ, դա այլ հարց է: Ուղղակի աշխատողները, դե պարզ է, որ աշխատավարձ էին ստանում եւ բավական ծանր աշխատանք էին կատարում: Իսկ հիմա վարչական հատվածը փակվում է, այսինքն աշխատողներ չեն լինի, իսկ հաշվեհամարին առկա գումարը տրամադրվելու է միայն հիվանդ երեխաների բուժմանը: Ամեն կոպեկը, որ կա հաշվեհամարին, այդ ամենի մասին գիտի տնօրենը: Եվ նա կարող է պաշտոնական դիրքորոշում հայտնել: Բայց դա կարող է լինել նրանից հետո, երբ մենք կունենանք ժողով, եզրակացություն, եւ այդ եզրակացությունից հետո կհասկանանք, թե ինչպես ենք շարունակելու: Այսինքն` պետք է հիմնադրամի վերաձեւավորում կատարվի: Բայց մենք պետք է հասկանանք նաեւ, որ քաղաքականությունը հիմնադրամի հետ կապ չունի:
-Այսինքն` Ռիտա Սարգսյանը դեռեւս ժողով չի՞ անցկացրել, որպեսզի իրավիճակը ներկայացնի:
-Ո՛չ, հիմնադրամում ոչ մի ժողով չի անցկացվել: Մենք ունենք ուղղակի անձնական խոսակցություններ: Մենք պետության հետ մաքուր աշխատող հիմնադրամ ենք: Կան ինչ-որ բաներ, որ ես չեմ տիրապետում, քանի որ արվեստի մարդ եմ: Ես կարող եմ միայն համերգ կազմակերպել եւ այդ համերգի գումարը տանել, հասցնել իմ հիմնադրամին: Այս պարագայում իրավիճակը փոխվել է: Եթե տիկին Ռիտան մնա, եւ մենք շարունակենք, լավ կլինի: Բայց դա ժողովին պաշտոնապես կասվի` մնո՞ ւմ է տիկին Ռիտան, թե՞ չի մնում..:
Հիմնադրամում պատկառելի թվով մարդիկ կան. խոսքը հոգաբարձուների խորհրդի մասին է: Եվ տեսեք, թե ինչ մարդիկ են: Ասածս դա է. այդ մարդիկ չեն հավաքվել եւ ոչ մի որոշում չեն ընդունել: -Բայց առաջիկայում ժողով կհրավիրվի՞:
-Ես կարծում եմ, որ կլինի: Բայց խորհրդի անդամներից մեկի մոտ անձնական դժբախտություն է եղել, եւ հիմա չենք կարող ժողով հրավիրել: Եվ էլի եմ ասում` սա անձնական դաշտ չի, այլ պետության մեջ աշխատող հիմնադրամ է: Մենք տարիների ընթացքում փորձել ենք ցույց տալ, որ եթե միավորվում են բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ռեսուրս`անձնական, թե պետական, կարողանում ենք օգնել մեր փոքրիկներին: Այդ իմաստով Դուք տեսել եք, թե այս տարիների ընթացքում որքան մարդ է իրոք փրկվել այս հիմնադրամի գործունեության շնորհիվ: Մենք ունեցել ենք երկու աշխատակից, նրանց աշխատավարձ է վճարվել, իսկ մնացած գումարը տրամադրվել է երեխաների բուժմանը:
-Իսկ այժմ երեխաների բուժումը կիսատ չի՞ մնա: Ի՞ նչ է լինելու նրանց ճակատագիրը, քանի որ ամեն օրն իրենց համար կարող է որոշիչ լինել:
-Ժողովից հետո Դուք կարող եք հարցնել հոգաբարձուների ցուցակում ընդգրկված բոլոր անձանց, թե ինչ որոշում է ընդունվել: Ես`Մարինե Ալեսս, համարում եմ, որ մենք իրավունք չունենք այդ երեխաներին թողնել: Եվ իրենց բուժումը կշարունակվի այս պահի դրությամբ հաշվեհամարին եղած գումարի շրջանակում: 
Աղբյուր՝ armlur.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր