Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 մայիս 2018 09:59

«Իրատես». Արմեն Սարգսյանն անում է ամեն ինչ, որ իր անունը որևէ կերպ չկապվի Փաշինյանի կառավարության հետ

«Իրատես». Արմեն Սարգսյանն անում է ամեն ինչ, որ իր անունը որևէ կերպ չկապվի Փաշինյանի կառավարության հետ«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անում է ամեն ինչ, որ իր անունը որեւէ կերպ չկապվի Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, ինչն ինքնին նշանակում է.
ա) նախագահ Արմեն Սարգսյանը կանխատեսում է այդ կառավարության համար լուրջ ֆիասկո,

բ) կադրային այդ նշանակումներում ինքը որեւէ դերակատարություն չունի։
Մեր այս դիտարկմանն ի պատասխան վերջինիս մերձավոր շրջապատից մեկն ասաց. «Արմեն Սարգսյանը պարզապես նախընտրում է արբիտրի դերը»։
Այնուհանդերձ, հիշենք, որ մամուլն օրերս գրել էր, թե Փաշինյանի կառավարության ամենահաջողված կադրերից մեկի՝ ԱԳ նախարարի նշանակման առաջարկությունը հենց Արմեն Սարգսյանինն է։ Ասում են` նրանն է նաեւ ՍԴ նոր անդամի թեկնածու, որոշ տեղեկություններով` ապագայում էլ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջարկը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր