Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը          Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում    

22 մայիս 2018 10:32

«Հրապարակ».Նոր կառավարությունը գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր կձեռնարկի

«Հրապարակ».Նոր կառավարությունը գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր կձեռնարկի«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել։ Ոլորտների պատասխանատուները Փաշինյանին ուղղորդել են դեպի KFW բանկ, ուր ոլորտների բարելավման վարկային ծրագրեր են իրականացվում։

Կառավարության մեր աղբյուրից հետաքրքրվեցինք, թե սպասվո՞ւմ է արդյոք սակագների իջեցում։ «Ընդամենը 10 օր է, ինչ ստանձնել ենք պաշտոնները, նման նպատակներ, այո, կան, սակայն, թե ինչպես, ինչ ճանապարհներով կկարողանանք անել, դեռ վաղ է ասել, պետք է փոքր-ինչ սպասել, բացի այդ՝ խնդիրը պետք է դիտարկվի նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում»»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր