ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի          Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ       Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան    

22 մայիս 2018 18:24

Լևոն Երանոսյանն ազատվել է Ոստիկանության զորքերի հրամանատարի, իսկ Վարդան Եղիազարյանը՝ փոխոստիկանապետի պաշտոնից

Լևոն Երանոսյանն ազատվել է Ոստիկանության զորքերի հրամանատարի, իսկ Վարդան Եղիազարյանը՝ փոխոստիկանապետի պաշտոնիցՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Լևոն Երանոսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 45-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 2-րդ մասի.

Լևոն Երանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,– ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վարդան Եղիազարյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 2-րդ մասի.
Վարդան Եղիազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,– ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր