Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած          Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք       Հայաստանը պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի անմիջական աղբյուրից»    

26 մայիս 2026 13:26

Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք

Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենքՍիրելի արցախցիներ, մենք գիտենք ձեր ցավը, մենք գիտենք, թե ինչ է կատարվում ձեր մեջ, իմացեք՝ քանի այս ժողովուրդը կա, հայերի մեջ տարբերություն դնողը երկար ճանապարհ չի ունենա: Այս մասին Տաշիրում անցկացված հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Սիրելի ժողովուրդ, կուզեմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ առաջին օրվանից մտել եք այս դժվար պայքարի մեջ, դուք մեր կողքն եք, մենք իրար հետ ենք: Մեր ժողովուրդը առաջին օրվանից ցույց տվեց, թե թասիբը ինչ է, ամբողջ Հայաստանին կարողացանք փոխել, որ Հայաստանը հասկանա՝ կարելի է այդ մարդկանց ճանապարհել:

Պայքարը մեր հայրենիքի ու Հայաստանի համար է, մեր ժողովուրդը աղքատության մեջ է ապրում, մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք: Մենք պետք է ցույց տանք, որ կա ղեկավար, ով թալան չի անելու, և Հայաստանից պետք է սկսվի մեծ փոփոխությունը:  Պատմական օրը ես կյանքում չեմ մոռանա ձեր աջակցությունը, և այն, որ մեր բոլոր հանրահավաքներին մարդիկ իրենց վերջին գումարը տալիս են ու գալիս են»,-նշել է Կարապետյանը:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր