Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 մայիս 2018 18:08

Հրաչյա Ռոստոմյանը համապատասխան ստուգումներ կիրականացնի նաեւ Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում

Հրաչյա Ռոստոմյանը համապատասխան ստուգումներ կիրականացնի նաեւ Գագիկ Ծառուկյանի օբյեկտներումԱԻՆ նոր նախարար Հրաչյա Ռոստոմյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին՝ ի՞նչ կապ ունի արտակարգ իրավիճակների հետ, երբ սպորտսմեն է, պատասխանեց.
«Երբ քաղաքական թիմի անդամ ես եւ որտեղ քեզ տեսնում են, ապա պարտավոր ես այդ ծառայությունը իրականացնես: Ինչ վերաբերվում է սպորտից ԱԻՆ-ի, ապա նախարարի պաշտոնը քաղաքական է, որն իրականացնում է իր գործառույթները եւ ունենալով նախարարի երկար տարիների փորձ, վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-նշեց նա եւ ընդգշեց, որ ԱԻՆ-ում չի հայտնվել քաղաքական առեւտրի հաշշվին :
Դիտարկմանը, որ իր նշանակումը քննադատությունների արժանացավ, Ռոստոմյանն ասաց.
«Քննադատություններին շատ նորմալ եմ վերաբերվում, քննադատությունները լավ բան են, ավելի զգոն են դարձնում»:
Լրագրողի հարցին, որ ԱԻՆ-ը հասարակական վայրերում հաճախակի ստուգումներ է իրականացնում, նա պատրաստ է Գագիկ Ծառուկյանի մոլերում, գազալցակայաններում էլ ստուգումներ անել եւ խոսել բացթողումների մասին, Ծառուկյանի թիմակից նախարարն ասաց.
«Բոլոր այն կառույցները, որոնք գտնվում են մեր անվտանգության տեսչության ներքո, արդեն պլանը մշակել ենք եւ գործընթացը սկսել ենք: Բնականաբար բոլոր տվյալները կլինեն հանրային եւ բոլորը կանցնեն անվտանգության տեխզննում: Ստուգումները վերջնացելուն պես բոլոր տվյալները կհրապարակենք»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր