Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

24 մայիս 2018 12:20

Նիկոլ Փաշինյանը հրապարակավ դիտողություն արեց ՍԱՊԾ ղեկավարին

Նիկոլ Փաշինյանը հրապարակավ դիտողություն արեց ՍԱՊԾ ղեկավարինԱյսօր կառավարույան հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սննդի անվանգության պետական ծառաայության ղեկավար Իշխան Կարապետյանին հրապարակավ դիտողություն արեց: Պատճառն այն էր, որ ծառայության ղեկավարը  նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության «Ռուսխորսնաձոր» կազմակերպությունից եւ որեւէ մեկին չի զեկուցել:
 «Կներեք, ես ուզում եմ հասկանալ, ու՞մ եք զեկուցել որ այսպիսի իրավիճակ կա: Ես վարչապետի պաշտոն ստանձնելուց առաջին գործողություններից մեկը եղել է այն, որ ես զանգել եմ ձեզ եւ հարցրել եմ, թե արդյո՞ք խնդիրներ ունենք գյուղմթերքի արտահանման ոլորտում եւ դուք ասել եք, որ ըստ էության խնդիրներ չկա»,-հարցրեց վարչապետը:
Իշխան Կարապետյանն ասաց, որ նման քննարկում եղել է նաեւ գյուղատնտեսության նախարարի հետ, փորձել է կապնվել Արարատ Միրզոյանի հետ, չի ստացել եւ սահմանված կարգով գործողություններ կատարվել են: Նա ասաց, որ նախ իրականացվում ուժեղացված բացթողման ռեժիմ, որի վերաբերյալ ընկերություն տարածել է հայտարարությունը եւ դեպքը վերաբերել է մեկ ընկերությանը: Նա նշեց, որ բարձրացվող հիմնական խնդիրները մակնշմանն են վերաբերում, արտահնվող կոնկրետ վայրին:
 Նիկոլ Փաշինյանը միջամտեց, եւ նշեց, որ նամակներում այլ բան է գրված՝ սաինտարական կանոնների պահպանման խնդիր եւ Իշխա Կարապետյանը նշեց որ խնդիրը բեռի հետ է կապված եղել, բեռը հետ է ուղարկվել, այնուհետեւ կրկին արտահանվել է: Նա նշեց, որ համապատասխն աշխատանք են տարել, որի արդյունում Վերին Լարսի անցման կետում որեւէ ահազանգ չենք ստացել, այիսնքն խնդիրը գնում է կարգավորում:
Նա նշեց, որ ընկերությունը նման հայտարարություններ տարբեր երկրներ է ուղարկում:
«Ես ուզում եմ տեղեկացնել, որ ծառայության կողմից իրականացվող սահմանայի հսկողության արդյունքում մեր կողմից արձանագրվել է ներկրկան 140 դեպք խախտման»,-ասաց նա:
Վարչապետը խնդիրը հստակ ձեւակերպեց. «Ընկերությունը որի կողմից արտահնվող լոլիկի հետ կապված խնդիր է առաջացել զգուշացրեք այդ ընկերոթյանը եւ դուք էլ ապահովեք, որ նման իրավիճակներ չծագեն: Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ»,-ասաց նա եւ կոչ արեց ապահովել գործընթացը:
 Իշխան Կարապետյանը, նշեց, որ սա գործնթաց է եւ կարող են լինել շեղումներ:Նիկոլ Փաշինյան նշեց, որ բոլոր գերատեսչոթյոնները բոլոր ջանքերը գործադրեն, որ գյուղմթերքի արտահանումը տեղի ունենան պատշաճ կերպով, խոչընդոտներ լինեն: Իշխան Կարապետյանը խնդրեց, որ համապատասխան գերատեսչությունները տանեն համապատասխան աշխատանք ընկերությունների հետ՝ մակնշման առումով, փաթեթավորման առումով, քան որ շատ հաճախ դեպքեր են երբ հայկական խնձորը դրված է բանանի արկղի մեջ, ինչը սահմանային հսկողության տեսանկյունից խնդիր է առաջացնում:
Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ հայկական գյուղերում երբեմն բանանի արկղը չափման միավոր է հանդիսանում:
Իշխան Կարապետյանը նշեց, որ յուրաքանչյուր արտահանող պետք է իմանա այն վայրը, որտեղ է ինքը տանելու է ապրանքը, ինչպես նաեւ փաթեթեավորմանը եւ մակնշման համապատասխաելիություն լինի:
«Մեր արտահանողները շատ հաճախ չեն կարողանում այդ պահանջները ապահովել»,-ասաց նա:
Վարչապետն ասաց, որ Կառավարությունը պետք է գյուղացներին օգնի, որ ապահովեն արտահանման համար անհրաժեշտ պայմաններ եւ հանձնարարեց կատարել Իշխան Կարապետյանի խնդրանքը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր