Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

24 մայիս 2018 18:37

Կին Առյուծի սիրելու 5 պատճառ

Բարի են։ Կին Առյուծին կարելի է սիրել՝ իրեն մարդկանց անմնացորդ նվիրելու հակվածության համար։ Միշտ առաջինը մտածում են մյուսների կարիքների մասին, առաջնային ուշադրություն դարձնում մյուսների բարեկեցությանը։ Չեն ամաչում ցույց տալ իրենց կապվածությունը։
Պարզ են։ Չնայած կարող եք կարծել, թե սա բացասական հատկություն է, բայց չկա ավելի լավ բան, քան սեփական կարծիքն անսովոր պարզությամբ արտահայտելու Առյուծի կարողությունը։ Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները չեն վախենում անկեղծանալ: Կարող եք նեղսրտել նրանից, ինչ Առյուծը կասի ձեզ, բայց ավելի ուշ կհասկանաք, որ անհրաժեշտ էր ասել դա, որպեսզի ավելի լավը դառնայիք։ Կին առյուծը միայն լավագույնն է ցանկանում ձեզ համար և, առանց կասկածելու՝ կքննադատի ձեզ, եթե դա երկարաժամկետ հեռանկարում օգտակար կլինի։
Ստեղծագործող են։ Կին Առյուծները ձգտում են իրենց ստեղծագործությամբ աշխարհ գեղեցկություն բերել։ Որպես կանոն՝ Առյուծներն էսթետ են, նուրբ ճաշակ ունեն։
Կրքոտ են, անկեղծ, լի էներգիայով։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նպատակասլաց են, անում են հնարավոր ամեն բան՝ ուզածին հասնելու համար։ Նրանք նաև կրքոտ են, ուրախ, կազմակերպված։ Եթե ձեզ երկար ժամանակ է հարկավոր որոշում կայացնելու համար, Առյուծը կարող է դա վայրկյանների ընթացքում անել։ Կին Առյուծին ինքնավստահ զուգընկեր է հարկավոր, ով նույն ինտելեկտուալ մակարդակն ունի։
Լիդեր են։ Ինքնավստահության շնորհիվ հեշտությամբ են ընկերներ ձեռք բերում․ ինքնավստահություն, որը զինաթափ է անում մարդկանց։ Կին Առյուծները հումորի հրաշալի զգացում ունեն, որը հնարավորություն է տալիս շփվել մարդկանց հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր