«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «KamAZ»-ին, զnh կա          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Արարատ Միրզոյանը հանդիպել է Թոմաս Դինանոյի հետ    

25 մայիս 2018 10:05

«ՉԻ». Վլադիմիր Գասպարյանի թիմակիցները հերթով լքում են համակարգը. . փեսայի օդերը փակվել են

«ՉԻ». Վլադիմիր Գասպարյանի թիմակիցները հերթով լքում են համակարգը. . փեսայի օդերը փակվել են«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիմակիցները հերթով լքում են համակարգը: Աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաև նրա փեսան՝ Ալիկ Մարգարյանը, որը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետի առաջին տեղակալն է: Նրան Գասպարյանը բերել էր ռազմական ոստիկանությունից:
Նշենք, որ Ալիկ Մարգարյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորաքրոջ որդին է, նա ոստիկանությունում իր գործունեությամբ չի զիջել թիկնապահ Արշակին:
Եթե վերջինս ձեռքի տակ էր պահում ճանապարհային ոստիկանության համակարգը, ապա Վլադիմիր Գասպարյանի փեսան կուրացիա էր անում քրեական հատվածը, միլպետներ ու վարչության պետեր էր նշանակում, ազատում:

Այժմ, փաստորեն, Ալիկ Մարգարյանի օդերը փակվել են, դրա համար էլ որոշել է դիմում գրել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր