Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

25 մայիս 2018 10:22

«Փաստ».Արթուր Բաղդասարյանը միշտ կարողացել է ձեռքերը տաքացնել այլոց խարույկների վրա.փորձել է հանդիպել Փաշինյանին, բայց մերժվել է

«Փաստ».Արթուր Բաղդասարյանը միշտ կարողացել է ձեռքերը տաքացնել այլոց խարույկների վրա.փորձել է հանդիպել Փաշինյանին, բայց մերժվել է«Փաստ» թերթը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը ռեստավրացիայի փորձ արեց անվանափոխությամբ` «Հայկական վերածննդի» անվան տակ վերածնվելու միտումներով, ակնհայտ ձախողումից հետո փորձում է վերակենդանացման նոր մեխանիզմներ մտածել` օգտվելով հեղափոխությունից:
«Արթուր Բաղդասարյանը, բավական ճկուն քաղաքական գործիչ լինելով, միշտ կարողացել է ձեռքերը տաքացնել այլոց խարույկների վրա, սակայն այս դեպքում, կարծես, չի ստացվում:

Ավելին, «Փաստի» հավաստի տեղեկություններով, Բաղդասարյանը մինչ իշխանափոխությունը արած հայտարարությունից բացի, այս օրերին ևս քանիցս փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, սակայն ստացել է կտրուկ մերժում: Ստեղծված վիճակում ՕԵԿ-ը փորձելու է օգտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից:
Մեր աղբյուրները պնդում են, որ Արթուր Բաղդասարյանը հավաքել է կուսակցական ակտիվին ու մասնավորաբար Հեղինե Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին ու մի շարք այլ հին «կարկառունների» և հանձնարարել երբեք հրապարակային հանդես չգալ ՕԵԿ անունից:
Առայժմ Բաղդասարյանն այդ ամբողջ «բեռը» տանելու է իր ուսերին, մինչ կարողանա ունենալ նոր դեմքեր, որոնք էլ կերևան հանրությանը` որպես ՕԵԿ-ի «փյունիկվելու» միջոց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր