Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 մայիս 2018 12:08

ՀՀԿ-ն այլևս առաջին պլանում չէ. երկու կարևոր դրվագ Սարդարապատում

ՀՀԿ-ն այլևս առաջին պլանում չէ.  երկու կարևոր դրվագ ՍարդարապատումԵրեկ Սարդարապատում երկու կարեւոր դրվագ է արձանագրվել։ Նախ ՀՀԿ-ականները, ովքեր տարիներ շարունակ սովոր են եղել տոնական միջոցառումներին ներկա գտնվել առաջին պլանում՝ տան տիրոջ կարգավիճակում, այսօր մատնվել են անտարբերության։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, որին ՀՀԿ-ականները դեռեւս չեն ընտելացել։ Նրանք սովոր են լինել թելադրողն ու դրության տերը, երեկ սակայն մեկ անգամ եւս պարզ դարձավ, որ նոր Հայաստանում նրանք տեղ չունեն։ ՀՀԿ-ի՝ կարեւորագույն այս միջոցառմանը ներկա չգտվելը առնվազն փաստում է, որ այդ կուսակցությունը դե ֆակտո այլեւս գոյություն չունի։
Երկրորդ դրվագը առավել քան ուշագրավ էր։ Նախկինում Սարդարապատի հուշահամալիրում իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկներ սեփական մեքենաներով եւ անվտանգության ուղեկցությամբ գալիս եւ տոնական միջոցառմանը մասնակցելուց հետո արագ հեռանում էին, անհաղորդ մնալով սեփական ժողովրդին։ Երեկ տեղի ունեցավ  բոլորովին հակառակը։ Սարդարապատի հուշահամալիր Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները բարձրացան ոտքով։ Նրանց շարքերում էին նաեւ այն պաշտոնյաները, ովքեր ՀՀԿ-ի իշխանության օրոք շարժվում էին Սերժ Սարգսյանի սահմանած խաղի կանոններով։ Բարձրաստիճան պաշտոնյաները  բավականին երկար քայլեցին, մնացին խցանումների մեջ, հաղթահարելով այն դժվարությունները, որոնք շարքային քաղաքացիների համար վաղուց սովորական ապրելակերպ է դարձել։ Խցանումների մեջ մնացողների շարքում էր նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը։
Հայաստանում նոր իրավիճակ է, որին ՀՀԿ-ին ծառայածները կամ պետք է հարմարվեն, կամ ...


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր