18:16 - Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ         17:10 - Վրաստանը կորոնավիրուսի պատճառով անցնում է համաճարակային պատրաստվածության      16:35 - ԶՈՒ հատուկ նշանակության դեսանտագրոհային խումբը համալրվել է առաջին կին զինծառայողներով    

29 մայիս 2018 10:29

«Հրապարակ». ԱԺ նախագահին չհրավիրելը միտումնավո՞ր է եղել. Ցանկը հիմնովին փոխել է Փաշինյանը

«Հրապարակ». ԱԺ նախագահին չհրավիրելը միտումնավո՞ր է եղել. Ցանկը հիմնովին փոխել է Փաշինյանը«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների հրավիրյալների ցանկը կազմվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պարզվում է՝ նախկին իշխանությունն արդեն կազմած է եղել ցուցակները, թե ովքեր պետք է ներկա լինեին Սարդարապատում, ովքեր՝ Հանրապետության հրապարակում։
Ցանկում է եղել ՀՀԿ-ական եւ ՀՀԿ-ամերձ էլիտան՝ քաղաքական, գործարար, մշակութային, մտավորական, սակայն Փաշինյանը հանձնարարել է ցուցակները հիմնովին փոխել, նոր դեմքեր ընդգրկել ամենատարբեր ոլորտներից։
400 հրավիրատոմս են ուղարկել Սարդարապատի միջոցառման, մոտ հազարն էլ՝ երեկոյան համերգի համար։ Հրավիրյալների շարքում ավելացրել են մարտի 1-ի զոհերի հարազատներին, սահմանամերձ գյուղերից մոտ 60 երեխայի, հաշմանդամություն ունեցող մարդկանց, կառավարության աշխատակազմին նաեւ զգուշացվել է՝ «ՔՊ»-ախեղդ չանել։
Իսկ ԱԺ նախագահին եւ փոխնախագահներին չհրավիրելը ոչ այնքան անփութություն, որքան միտումնավոր է եղել։
Հիշեցնենք՝ ՀՀԿ-ից 3 պատգամավոր է հրավիրվել, այդ թվում՝ Արա Բաբլոյանը, ով ի պաշտոնե պետք է ՀՀ եւ Արցախի նախագահների հետ միասին կանգներ վարչապետի հետ նույն հարթակին, սակայն, քանի որ ի պաշտոնե չի հրավիրվել, չի ներկայացել։ Առհասարակ, ԱԺ-ից հատուկենտ մարդիկ են ներկա եղել։ Չեն եղել դաշնակցականները, «Ծառուկյան դաշինքից» մի քանի հոգի, ՀՀԿ-ից գեներալներն ու Վահրամ Բաղդասարյանն են եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր