Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

29 մայիս 2018 10:48

«Ժողովուրդ».ՊԵԿ-ով զբաղվում է նաև Հաշվեքննիչ պալատը. Նոր զարգացումներ

«Ժողովուրդ».ՊԵԿ-ով զբաղվում է նաև Հաշվեքննիչ պալատը. Նոր զարգացումներ«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստում որոշում է կայացրել այս տարի հաշվեքննություն իրականացնել նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում: Նշենք, որ Հաշվեքննիչ պալատի 2018թ. տարեկան ծրագրում ՊԵԿ-ում ստուգումներ անցկացնելը նախատեսված չի եղել, և միայն վերջերս են որոշել:

ՀՊ-ն այսպես է մեկնաբանել որոշումը. «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հաշվեքննություն իրականացնելու պահանջը պայմանավորված է ոլորտային ռիսկերով։ Տվյալ ոլորտում նախորդ տարիների ընթացքում իրականացված ուսումնասիրությունները կրել են բացառապես ռևիզիոն բնույթ, այնինչ 2018 թվականի ընթացքում արդեն նոր մեթոդաբանությամբ պալատը պատրաստվում է նշված ոլորտում իրականացնել հաշվեքննություն»։

Հատկանշական է փաստը, որ ՊԵԿ-ը վերջերս հայտնվել էր նաև ՀՀ ԱԱԾ տեսադաշտում: Մասնավորապես, նախորդ շաբաթ ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը՝ «Նորֆոլկ»-ը, խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում` ԱԱԾ-ի պնդմամբ` ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Թե որքանով կապ ունի ԱԱԾ բացահայտումը ՊԵԿ-ում ՀՊ նախատեսած ստուգումների հետ, դժվար է ասել: Բայց փաստ է, որ այս ամենը հաջորդեց իրար, և թիրախավորվեց կոնկրետ ՊԵԿ-ը:

Մինչ այդ նկատենք` հասարակությունն ԱԱԾ-ից սպասում է նաև լուրջ բացահայտումներ մյուս ոլորտներում, օրինակ, թեկուզ, թե ինչպես փոշիացան «Նաիրիտ» գործարանի միջոցները, կամ ինչպես ձեռք բերվեցին մի քանի հարյուր հազար դրամ արժողությամբ բիոզուգարանները, որ այդպես էլ չօգտագործվեցին, «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքը, օֆշորային սկանդալները և այսպես շարունակ: Վերջին տասը տարիներին Հայաստանում նման պատմությունների պակաս չկա: Մնում է միայն այդ ամենով զբաղվել ու բացահայտել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր