Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

30 մայիս 2018 11:15

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը դադարեցնում է բողոքի ակցիան և առողջություն մաղթում Նորք-Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխված ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները: Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար:
Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամներն, ովքեր մայիսի 29-ի կեսօրից դասադուլի կոչեր էին հնչեցնում բուհում, պահանջում են  համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացում, ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում և հոգաբարձուների խորհրդի լուծարում: Նրանք մայիսի 29-ին կայացած հանդիպումից հետո «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները որոշեցին մնալ դահլիճում այնքան ժամանակ, մինչև համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական չտա:
Մայիսի 29-ի երեկոյան Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել էր, նա հոսպիտալացվել էր կրծքավանդակի շրջանում ցավերի պատճառով: «Նրա վիճակն այժմ կայուն է: Հնարավոր է սրտի անոթների հետազոտություն՝ կորոնարոգրաֆիա կատարենք, բայց դա պարզ կլինի ավելի ուշ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին բժշկական կենտրոնից՝ հավելելով, որ Արամ Սիմոնյանը մայիսի 30-ին ևս կմնա բուժկենտրոնում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր