Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

30 մայիս 2018 12:30

Փաշինյանի հարցազրույցը Deutsche Welle-ին.սա զուտ հայկական քաղաքական գործընթաց է եղել՝ առանց որևէ արտաքին գործոն

Փաշինյանի հարցազրույցը Deutsche Welle-ին.սա զուտ հայկական քաղաքական գործընթաց է եղել՝ առանց որևէ արտաքին գործոնՀայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները չեն պարունակել որևէ արտաքին տարր: Գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն ժողովրդի որոշմամբ, դա թավշյա հեղափոխություն էր, որը տեղի ունեցավ առանց որևէ բռնության: Ես ՀՀ սահմանադրության շրջանակում ընտրվեցի վարչապետ: Մեր շարժման մեջ չկար որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ, չեն եղել արտաքին քաղաքական հարցեր: Հայաստանում եղել է զուտ ներքին քաղաքական գործընթաց՝ ժողովրդի որոշմամբ»,- « ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նկատել է, որ այդ օրերին միջազգային մամուլում տարբեր շեշտադրումներով հրապարակումներ էին լինում: Մասնավորապես, որոշ հրապարակումներով փորձ էր արվում Հայաստանում տեղ ունեցած շարժումը ներկայացնել այնպես, թե իբր այն կապ է ունեցել այս կամ այն արտաքին քաղաքական ուժերի հետ:
«Նորից եմ կրկնում, սա զուտ հայկական քաղաքական գործընթաց է եղել՝ առանց որևէ արտաքին գործոնի: Մեր արտաքին քաղաքական գործընթացում որևէ փոփոխություն չեղավ, մենք շարունակելու ենք աշխատանքը՝ զարգացնելով հարաբերություններ տարբեր ուղղություններով: Դա վերաբերում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Իրանի հետ մեր հարաբերություններին: Արտաքին քաղաքականության վեկտորը մնում է նույնը, ինչն առկա էր մինչ հեղափոխությունը»,-ասել է ՀՀ վարչապետը:
Լրագրողի հարցադրմանը, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չմիջամտեց գործընթացին և չաջակցեց Սերժ Սարգսյանին՝ Փաշինյանը նշեց, որ պատճառը շատ պարզ է. Հայաստանն անկախ և սուվերեն երկիր է: Լրագրողի դիտարկմանը, որ Ռուսաստանը, միշտ այլ կերպ է արձագանքել հետխորհրդային երկրների գործընթացներին՝ՀՀ վարչապետն ասաց. «Հայաստանը Հայաստանն է, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր ունի իր յուրահատկությունները: Մեր երկրի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մենք մեծ ակնածանքով ենք վերաբերում մեր սուվերենությանն ու անկախությանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր