Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

30 մայիս 2018 12:00

Ա.Հովհաննիսյանն Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքերի մասին

Ա.Հովհաննիսյանն Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքերի մասինՖեյսբուքյան օգտատեր Սիրանուշ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր կան:
«Արենի գյուղի մոտ նոր ադրբեջանական դիրքեր: Ֆոտոները հենց էս պահին եմ արել, Արենիի այգիներից, գյուղը ամբողջությամբ դիտարկվում է իրենց կողմից, և մեր դիրքերը այս պահին ավելի ցածր են: 
Ա.Հովհաննիսյանն Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքերի մասին
Գյուղում խուճապ է: Չհավատացողներին և հերքողներին, խնդրում եմ, գալ Արենի և համոզվել», - գրել է Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում:
Այս հարցի հետ կապված armtimes.com -ը պարզաբանում ստացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:
- Պարոն Հովհաննիսյան, քիչ առաջ համացանցում լուսանկարներ են տարածվել, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական բարձրադիր նոր դիրքեր են հայտնվել, եւ նշվում է, որ հիմա գյուղում խուճապի մեջ են:
- Ոչ մի խուճապի առիթ չկա:
- Բայց ճի՞շտ է, որ նոր դիրքեր են հայտնվել:
- Ես չեմ կարող ասել, Ադրբեջանն իր տարածքում կարող է դիրքեր դնել: Իրենց դիրքերն իրենց պետության ներսում են, մեր դիրքերի նկատմամբ որեւէ փոփոխություն, որեւէ ակտիվություն չկա:
- Բայց, եթե մեր դիմաց գտնվող դիրքը բարձրադիր է, անհանգստանալու բան չունե՞նք:
- Այնքան այդպիսի դիրքեր կան, մեկ դիրք իրենք ունեն բարձրադիր, 5 դիրք՝ մենք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր