Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը          Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը    

31 մայիս 2018 14:20

Ազատ արձակվեց «Սասնա ծռեր»-ից մեկը. տեսանյութ

Ազատ արձակվեց «Սասնա ծռեր»-ից մեկը. տեսանյութԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանըբավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանիխափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և որպես խափանման միջոց ընտրեց ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին: Այս մասին տեղեկանում ենք «Իրավաբաններ և լրագրողներ» ֆեյսբուքյան խմբում պաշտպանի գրառումից:
«Սասնա ծռերի գործով իմ պաշտպանյալ Խաչատուր Գիչյանն արդեն ազատության մեջ է: Դատարանը բավարարեց իմ միջնորդությունը և որպես խափանման միջոց կալանավորումը փոխարինեց ստորագրությամբ` չհեռանալու մասին», -գրել է Մարինե Ֆարմանյանը:
Դատարանի որոշումը ներկաների կողմից ընդունվեց ծափողջյուններով:

Ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ 71-ամյա Խաչատուր Գիչյանը մոտ 20 հիվանդություն ուներ։ Նա անգամ կալանավայրում ենթարկվել էր սրտի վիրահատության։
Խաչատուր Գիչյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին բեռնատար տրամադրելու մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր