Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

02 հուն 2018 10:03

«Ժամանակ». ՀՀԿ-ն փրփուրներից է կախված.արդյո՞ք ռուսներն ունեն մեռելներին հարություն տալու մոգական էլիքսիր

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունը եղել է բավական խորհրդանշական:

ՀՀԿ-ն իր ռևանշիստական նկրտումները այլևս կապում է ռուսական աջակցության հետ, և Կարապետյանը դիտարկվում է որպես ռուսական շահերի ներկայացուցիչը Հայաստանում:
ՀՀԿ-ի խնդիրն է ապացուցել ռուսական իշխանական շրջանակներին, որ Հայաստանի նոր իշխանությունը փոխելու է երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը` Հայաստանը դուրս բերելով ռուսական ազդեցության գոտուց: Իսկ եթե Ռուսաստանը ուզում է Հայաստանը հետ բերել իր ազդեցության տիրույթ, ապա պետք է աջակցի ՀՀԿ-ին՝ օգնելով նրան վերադարձնել կորսված իշխանությունը:
Մնում է միայն պարզել, թե արդյոք ռուսները ունեն մեռելներին հարություն տալու մոգական էլիքսիր»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր